
2005–2008 թվականներին մարզվել եմ կարատե (ստացել կարմիր գոտի)։ 2014 թվականից մշտապես մարզվում եմ տարբեր ֆիթնես ակումբներում (PowerGym, DDD, ProGym)՝ խորացնելով գիտելիքներս ուժային, շարժունակության և ֆունկցիոնալ մարզումների ոլորտում։ 2021 թվականից աշխատում եմ որպես freelance անհատական մարզիչ, ինչպես նաև աշխատել եմ մի շարք առաջատար մարզասրահներում (Balance Sport Complex, Allegro Sport Complex, Orange Fitness, My Gym, Shark Gym)։ Իմ աշխատանքում ապահովում եմ անհատականացված մարզումներ, տեխնիկայի ուղղում, ֆիթնես մակարդակի գնահատում և առաջընթացի վերահսկում։ Կազմակերպում եմ կրթական սեսիաներ առողջ կենսակերպի, վերականգնման և մարզման հետևողականության թեմաներով։ Նպատակասլաց եմ, հետևողական և պատրաստ նոր մարտահրավերների՝ շարունակաբար զարգացնելով մասնագիտական հմտություններս։
Մուտք գործեք որպես օգտատեր՝ կարծիք թողնելու համար։
ՄուտքԴեռ կարծիքներ չկան։ Եղեք առաջինը։