Վահագն Սահակյան

Վահագն Սահակյան

⭐ Բարձրակարգ Մարզիչ
0.0(0 կարծիքներ)

Մարզչի մասին

Հայաստանի ֆիթնեսի և բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիայի նախագահության անդամ, IFBB միջազգային կարգի մրցավար և դասախոս։ Ավելի քան 25 տարվա փորձով ոլորտի մասնագետ, Արարատի մարզի ֆեդերացիայի նախագահ և «Grifon» կրթամարզամշակութային ՀԿ-ի հիմնադիր։ Հանդիսանում եմ IFBB Academy Armenia-ի դասախոս, Հայաստանի ֆիթնեսի և բոդիբիլդինգի մարզիչների ասոցիացիայի գործադիրի, ինչպես նաև Ֆիթնես Չելենջի միջազգային կարգի մրցավար։ Իմ գործունեության առանցքում երիտասարդական սպորտի զարգացումն է, պրոֆեսիոնալ մարզչական կրթությունը և առողջ ապրելակերպի մասսայականացումը։

26 Տարվա փորձ
Ուղղություններ
ՖիտնեսԲոդիբիլդինգԿալիսթենիկաՖունկցիոնալ մարզումներԿարդիո մարզումներՔրոսֆիթՓաուերլիֆթինգՍթրեչինգ (Ձգումներ)Բարձր ինտենսիվության մարզումներ (HIIT)ՄարմնամարզությունTRX մարզումներԱերոբիկաԾանրամարտՊիլատեսՅոգա
Մասնագիտացումներ
Քաշի կորուստ (Նիհարեցում)Մկանային զանգվածի ավելացումՈւժային մարզումներՖունկցիոնալ մարզումներՍպորտային արդյունքների բարելավումԿեցվածքի շտկումՎերականգնողական թերապիա և շարժունակությունՎնասվածքների կանխարգելումՍննդակարգի խորհրդատվություն
Սեռ
Արական

🏆 Ձեռքբերումներ ու մրցանակներ

  • 2000 թ. – Հայաստանի ֆիթնեսի և բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիայի անդամ:
  • 2016 թ. – Հայաստանի ֆիթնեսի և բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիայի նախագահության անդամ:
  • ​2017 թ. դեկտեմբերի 7 – Հայաստանի ֆիթնեսի և բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիայի նախագահության որոշմամբ հիմնել և գլխավորել եմ Արարատի մարզի ֆեդերացիան (հանդիսանում եմ Արարատի մարզի ֆեդերացիայի նախագահ):
  • 2019 թ. մարտի 1 – Ստեղծել եմ Հայաստանի ֆիթնեսի և բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիայի երիտասարդական թևը:
  • 2021 թ. հոկտեմբերի 10 – IFBB Academy Armenia-ի դասախոս:
  • ​2021 թ. հոկտեմբերի 30 – Նախաձեռնել և Հայաստանում առաջին անգամ անցկացրել եմ ֆիթնեսի և բոդիբիլդինգի երիտասարդների մրցույթ՝ «Grifon» բրենդի ներքո:
  • 2021 թ. դեկտեմբերի 10 – Հիմնադրել եմ և ղեկավարում եմ «Grifon» կրթամարզամշակութային ակումբ-կենտրոն երիտասարդական հասարակական կազմակերպությունը (ՀԿ):
  • 2025 թ. սեպտեմբերի 14 – Ընդգրկվել եմ Հայաստանի ֆիթնեսի և բոդիբիլդինգի մարզիչների ասոցիացիայի նախագահների կազմում, իսկ սեպտեմբերի 21-ի հիմնական ժողովի որոշմամբ ընտրվել ասոցիացիայի գործադիրի պաշտոնում:

🎓 Որակավորումներ ու դիպլոմներ

  • 2021 թ. սեպտեմբերի 28 – Ավարտել եմ IFBB Academy-ի միջազգային դասախոսական կուրսը և ստացել դասախոսի (lecturer) որակավորում:
  • 2023 թ. սեպտեմբերի 24 – Հաջողությամբ հանձնել եմ IFBB միջազգային կարգի ֆիթնեսի և բոդիբիլդինգի մրցավարի թեստը և ստացել միջազգային մրցավարի որակավորում:
  • 2024 թ. ապրիլի 7 – Վրաստանում կայացած Ֆիթնես Չելենջի (Fitness Challenge) մրցաշարին հաջողությամբ հանձնել եմ թեստը և ստացել Ֆիթնես Չելենջի միջազգային կարգի մրցավարի որակավորում:

🎓 Վկայականներ

Կարծիքներ

Մուտք գործեք որպես օգտատեր՝ կարծիք թողնելու համար։

Մուտք

Դեռ կարծիքներ չկան։ Եղեք առաջինը։